Այսօր: Կիրակի, 2 Նոյեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 19
 
Համար 19Ամսաթիվ 14/10/2025 09:30
Վարող ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆՎայրԱշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի հոկտեմբերի 14-ին աշխատակազմի քարտուղարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին աշխատակազմի բաժինների պետերը և համայնքի ղեկավարի խորհրդականը:

Խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը, ով անրադարձավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարմանը, ըստ առանձին ստորաբաժանումների ներկայացրեց հանձնարարականների կատարման արդյունքները, լսեց ստորաբաժանումների ղեկավարների կողմից հանձնարարականների կատարման վերաբերյալ ներկայացված զեկույցները և դրանց արդյունքում տվեց համապատասխան հանձնարարականներ:

Աշխատակազմի քարտուղարը ամփոփեց նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, նշեց, որ անհրաժեշտ է մշտապես հետևողական աշխատանքներ կատարել ստացված հանձնարարականները դրանցում նշված ժամկետներում կատարելու ուղղությամբ:

Բացի այդ, Աշխատակազմի քարտուղարը հանձնարարեց աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ հետևողական աշխատանքներ կատարել տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ արձանագրված թերությունների և հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ՝ կարևորելով ստորաբաժանումների միջև համագործակցությունը:

Աշխատակազմի քարտուղարը հանձնարարեց հետևողական աշխատանքներ տանել յուրաքանչյուր ստորաբաժանմանը վերապահված ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ և արդյունքների մասին պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն՝ կարևորելով նման ձևով աշխատանքի արդյունավետության բարձրացումը:

Նշեց, որ անհրաժեշտ է ստորաբաժանումների ղեկավարների կողից մշտական հսկողություն իրականացնել աշխատակազմում ներքին կարգապահության և գործավարության ամրապնդման ուղղությամբ:

Աշխատակազմի քարտուղարը հավելեց, որ անհրաժեշտ է մինչև ս/թ-ի հոկտեմբերի 15-ին գամարվելիք համայնքի ավագանու նիստը ևս մեկ անգամ քննարկել նիստի օրակարգրի հետ կապված հարցերը՝ այդ թվում նաև Վեդի համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ Արդարարդատության նախարարության կողմից ներկայացված փորձագիտական եզրակացությունը, դրա հիման վրա որոշման նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ՝ ավագանու քննարկմանը ներկայացնելու համար:

Ամփոփելով խորհրդակցությունը, աշխատակազմի քարտուղարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner