Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ-ի մարտի 15-ի թիվ 596-Ն որոշման պահանջների և հիմք ընդունելով քաղ. Սասուն Կարապետի Ղազարյանի 12.09.2022թ-ի /մտից թիվ 5375/ դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնք Փոքր Վեդի բնակավայրի Սպարապետի փողոց 8 /կադաստրային ծածկագիր 03-096-0016-0015/ հասցեում գտնվող Սասուն Կարապետի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում նկուղային մասով բնակելի տուն և պարիսպ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 /երկու/ տարի ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ-ի մարտի 15-ի 596-Ն որոշման պահանջների համաձայն՝ կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ներկայացնել ձև 2-5 տեղեկանք:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: