Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի՝ «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 13-Ն հրամանի պահանջներով՝ որոշում եմ․
1. 2024 թվականի հոկտեմբերի 29-ին անցկացնել մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար`
1.1.Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2․3-4)
1․2․ Քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.2-20) (Լուսաշող բնակավայր)
1.3. Քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.2-27) (Այգավան բնակավայր)
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին`
2.1. ապահովել մրցույթի անցկացման հայտարարության հրապարակումը օրենքով սահմանված կարգով,
2.2. մրցույթի անցկացման մասին երկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: