Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 674
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2021 թվականի N 674

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջների, հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չեն Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոների էական խախտումներով, կառույցների պահպանելը չեն խախտում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. հիմք ընդունելով քաղաքացի՝ Նվեր Դերենիկի Խլղաթյանի դիմումը. որոշում եմ՝

1. Վեդի համայնքի Ս.Վարդանյան  փողոց 35 բնակելի տուն հասցեում գտնվող 03-004-0088-0010 ծածկագիր կրող ընդհանուր համատեղ սեփականության  իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունը պարիսպը և  ինքնակամ կառուցվար լուսամուտները   ճանաչել օրինական:

2. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման  սահմանված կարգի և արժեքների համաձայն օրինականացման գումար սահմանել պարիսպի համար 0,6 X 1422 = 853 ՀՀ դրամ, 2 /երկու/ միավորի դուռ և լուսամուտի  համար 2844 ՀՀ դրամ, 110,06 քմ ավել հողամասի համար  110,06 X 1877,7=206660 ՀՀ դրամ , ընդհանուր 210357 ՀՀ դրամ:

3. Քաղաքացիներ՝ Աղունիկ Բախշիկի Խլղաթյանի 1/2, Նվեր Դերենիկի Խլղաթյանի 1/4 և Արթուր Դերենիկի Խլղաթյանին 1/4 ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված պարիսպի և լուսամուտների օրինականացման համար վճարման ենթակա գումարը, սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner