Այսօր: Կիրակի, 2 Նոյեմբերի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 20
 
Համար 20Ամսաթիվ 21/10/2025 10:00
Վարող ՀՐԱՉՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆՎայրԱշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԶՄՐՈՒԽՏ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ԵՂՈՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՊԵՏԻԿՅԱՆ, ՇԱՄՈ ԲԱՔՈՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հանձնարարականների ստանձնում և կատարում
Բովանդակություն *

Ս/թ-ի հոկտեմբերի 21-ին աշխատակազմի քարտուղարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ գործակարգավարական նիստ, որին մասնակցում էին աշխատակազմի բաժինների պետերը, առանձին գործառույթներ իրականացնող աշխատակազմի աշխատակիցներ և համայնքի ղեկավարի խորհրդականը:

Խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար Հ.Ստեփանյանը, ով անրադարձավ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարմանը, ըստ առանձին ստորաբաժանումների ներկայացրեց հանձնարարականների կատարման արդյունքները, լսեց ստորաբաժանումների ղեկավարների կողմից հանձնարարականների կատարման վերաբերյալ ներկայացված զեկույցները և դրանց արդյունքում տվեց համապատասխան հանձնարարականներ:

Աշխատակազմի քարտուղարը ամփոփեց նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, նշեց, որ պետք է մշտապես հետևողական աշխատանքներ կատարել ստացված հանձնարարականները սահմանված ժամկետներում կատարելու ուղղությամբ:

Աշխատակազմի քարտուղարը հանձնարարեց աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին՝ հետևողական աշխատանքներ կատարել տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ արձանագրված թերությունների և հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ՝ կարևորելով ստորաբաժանումների միջև մշտական համագործակցությունը:

Աշխատակազմի քարտուղարը հանձնարարեց հետևողական աշխատանքներ տանել յուրաքանչյուր ստորաբաժանմանը վերապահված ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ և արդյունքների մասին պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն՝ կարևորելով նման ձևով աշխատանքների արդյունավետության բարձրացումը:

Նշեց, որ անհրաժեշտ է ստորաբաժանումների ղեկավարների կողմից մշտական հսկողություն իրականացնել աշխատակազմում ներքին կարգապահության և գործավարության ամրապնդման ուղղությամբ, քանի որ իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են թերացումներ:

Ամփոփելով խորհրդակցությունը, աշխատակազմի քարտուղարի կողմից կատարման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner