Այսօր: Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1849
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2022 թվականի N 1849

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին» 912-Ն որոշման դրույթներով, Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրիՄ.Սահակյան փողոց 26-28 հասցեում գտնվող 03-004-0096-0010 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման՝ 0.20 հա հողամասում ինքնակամ կառուցված արտադրական նշանակության 575.6քմ շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, հաշվի առնելով տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը /տրված 17.10.2022 թվականի լիցենզիա 14973/կառույցների պահպանելը չեն խախտում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով քաղաքացի Տարոն Հակոբի Բավեյանի /ծնված`16.11.1981թ.,անձնագիր նույնականացման քարտ 005739594 տրված 16.11.2016թ. 025-ի կողմից/, դիմումը, որոշում եմ.

1. ՀՀ Արարատի մարզ Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Մ.Սահակնանի փողոց 26-28 հասցեում գտնվող 03-008-0096-0010 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման 0.20 հա հողամասում ինքնակամ կառուցված արտադրական նշանակության 575.6քմ շինությունները ճանաչել քաղաքացի՝ Տարոն Հակոբի Բավեյանի սեփականության իրավունքը:

2. Ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի /Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք 2022YXKSBX/:

3. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի և արժեքների համաձայն ինքնակամ կառույցների օրինականացման գումարը սահմանել արտադրական շինություն 575.6 x 2133 =1227755 դրամ:

4. Քաղ. Տարոն Հակոբի Բավեյանի կողմից սույն որոշման 3-րդ կետով նշված ինքնակամ կառույցների օրինականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարը, Վեդու համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Փոփոխված
Կարգավիճակի հիմք՝28 դեկտեմբերի 2022 թվականի N 2135 որոշմամբ
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner