Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 48-րդ հոդվածով և հաշվի առնելով Վեդի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 62 որոշմամբ հաստատված կարգի պայմանները, որոշում եմ.
1. Համայնքի բնակչության սոցիալական խնդիրների վերհանման, համայնքի ղեկավարին ուղղված սոցիալական բնույթի դիմումների քննարկման, դիմումներում ներկայացված խնդիրների և դիմումատուների կյանքի պայմանների ուսումնասիրության նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հանձնաժողովին՝ ուսումնասիրել համայնքի ղեկավարին ուղղված սոցիալական բնույթի դիմումները, կազմել համապատասխան եզրակացություններ՝ դրանց հետագա ընթացքը որոշելու համար:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: