Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի թիվ 1317-Ն պահանջների և հիմք ընդունելով քաղ. Ռուզաննա Խաչիկի Մարտիրոսյանի դիմումը որոշում եմ՝
1. Վեդի համայնքի Արարատյան փողոց 59/5 հասցեում գտնվող՝ Ռուզաննա Խաչիկի Մարտիրոսյանի կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասում հավաքովի տաղավար կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 1 /մեկ/ տարի ժամկետով:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4. Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին՝ կառուցվող շինության նկատմամբ իրականացնել վերահսկողություն: