Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի N 64 որոշման պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 08-ի N 152-Լ որոշումը և անհատ ձեռնարկատեր Աննա Հովհաննիսյանի ներկայացրած հայտը՝ որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Աննա Հովհաննիսյանին, Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի Արարատյան փողոցի 47/4 հասցեում գտնվող առևտրի սրահի ճակատային մասում էլեկտրոնայաին էկրանների վրա տեղադրել արտաքին գովազդ (1-2 գծամետր)՝ 2024 թվականի ընթացքում:
2.Անհատ ձեռնարկատեր Աննա Հովհաննիսյանից որպես տեղական տուրք գանձել 24000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ՝ 2024 թվականի համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի առկայությամբ՝ գործում է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: