Համաձայն «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 188-րդ հոդվածի պահանջների, որոշում եմ`
1. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, բնակավայրերի խառը կառուցապատման 0.00691հա մակերեսով հողամասը, սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն քաղաքացի` Յուրիկ Հայկազունու Նիկողոսյանի կողմից ինքնակամ կառուցված շինության նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Նշված անշարժ գույքի միավորին տրամադրել ք.Վեդի, Արարատյան փողոց 54/19 հասցեն: