Համաձայն «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 188-րդ հոդվածի պահանջների, որոշում եմ՝
1. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող, 03-004-0074-ից ծածկագիր կրող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0.00815հա մակերեսով հողամասը, սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն քաղաքացի` Ռուբիկ Սուրենի Ավագյանի կողմից ինքնակամ կառուցված շինության նկատմամբ ճանաչել Վեդի համայնքի սեփականության իրավունքը:
2. Նշված անշարժ գույքի միավորին տրամադրել ք.Վեդի Թումանյան փողոց 2/12 շինություն հասցեն: