Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Առաջարկներ
 
 
 
Գտնված գրանցումների քանակը` 16
Կանաչապատ զբոսայգու, խաղահրապարակի կառուցում Շաղափ բնակավայրում   ԼՈՒՍԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ   15 ապրիլ 2025 Շաղափ գյուղում ներկայումս բացակայում է բարեկարգված, անվտանգ և հասանելի հանրային տարածք, որտեղ տարբեր տարիքային խմբերի բնակիչները՝ թե՛ երեխաները, թե՛ դեռահասները, թե՛ մեծահասակները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, հանգստանալ, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ և շփվել միմյանց հետ։ Ուստի կանաչապատ խաղահրապարակի կառուցումը համայնքում կարող է բերել բազմաթիվ գերազանց հնարավորություններ, որոնք անմիջականորեն կնպաստեն համայնքի բազմակողմանի զարգացմանը և կբարելավեն երեխաների, ընտանիքների ու ողջ բնակչության կյանքի որակը: Գեղեցիկ կանաչապատ զբոսայգին հրաշալի կերպով կընդլայնի խաղահրապարակի հնարավորությունները՝ երեխաներին ընձեռելով բացառիկ պայմաններ բացօթյա ուսուցման և զվարճալի խաղերի միջոցով համատեղ զարգացնելու իրենց գիտելիքները բնական և օրգանիկ միջավայրում։ Ավելին, այս հրաշալի տարածքը կվերածվի իսկական ուսումնական կենտրոնի, ուր փոքրիկները կստանան բնության հետ շփման և բնապահպանական արժեքներ ձեռք բերելու հիանալի հնարավորություն։
0 152
Կանաչ համայնք և բարեկարգում
Սիրողական բաց մարզադաշտի կառուցում Եղեգնավան բնակավայրում   ԱՇՈՏ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ   14 ապրիլ 2025 Հաշվի առնելով մեր բնակավայրի աշխարհագրական դիրքը և սոցիալ-հասարակական պայմանները՝ առաջարկում եմ քննարկել սիրողական բաց մարզադաշտի կառուցման հնարավորությունը։ Այս նախաձեռնությունը կարող է ունենալ մի շարք դրական ազդեցություններ մեր համայնքի զարգացման վրա։ Նախ մարզադաշտը կնպաստի առողջ ապրելակերպի խթանմանը՝ հատկապես երիտասարդ սերնդի շրջանում։ Երեխաներն ու մեծահասակները կունենան հնարավորություն զբաղվելու տարբեր սպորտաձևերով, ինչն իր հերթին կնպաստի նաև հոգեբանական առողջության պահպանմանը։ Բացի այդ, մարզադաշտը կարող է դառնալ սոցիալական կյանքի ակտիվացման կենտրոն։ Այստեղ հնարավոր կլինի կազմակերպել համագյուղային միջոցառումներ, մարզական մրցումներ և հավաքներ, ինչը կխթանի համախմբվածության զգացումը։ Ինչպես նաև նշեմ, որ նախատեսված տարածքը ցանկապատված է և տեղադրված են երկաթյա դարպասաձողերը: Նախատեսում ենք կառուցել՝ ֆուտբոլի դաշտ՝ բնական կամ արհեստական խոտածածկով, բացօթյա մարզասարքերի գոտի, որտեղ տեղադրված կլինեն հորիզոնական ձողեր (տուռնիկներ), պարալել ձողեր (բրուսներ), սեղմումների սարք (պրեսի համար), տեսք պահելու վարժությունների սարքեր, ոտքերի մարզման մեխանիկական սարքեր և այլն, կանաչապատ գոտի՝ նստարաններով, ծառերով ու ծաղկաբներով: Համոզված եմ, որ նմանօրինակ ներդրումը կլինի երկարաժամկետ և կայուն զարգացումն ապահովող քայլ մեր համայնքի համար։
1 1081
Այլ
Մեծահասակների հանգստի և ժամանցի տաղավարի կառուցում Վանաշեն բնակավայրում   ՄԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ   14 ապրիլ 2025 Առաջարկում ենք Վանաշեն բնակավայրում տարեց մարդկանց ապահովել ձմեռային-ամառային ժամանցի տաղավարով, սեղանի խաղերով, գրքերով և ամսագրերով։
1 76
Այլ
Այգու բարեկարգում Նոր Կյանք բնակավայրում   ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ   14 ապրիլ 2025 Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի այգին գտնվում է ոչ բարվոք վիճակում: Բարեկարգումից հետո կստեղծվի ազատ ժամանակն անցկացնելու համար հարմարավետ պայմաններ,որպեսզի բնակիչներն ունենան ավելի ակտիվ և հաճելի հանգիստ: Այգու բարեկարգման համար առաջարկում եմ դեկորատիվ լուսավորություն, նստարանների տեղադրում և կանաչապատում, որի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները չեն գերազանցի ավագանու կողմից սահմանված բյուջեին:
1 954
Կանաչ համայնք և բարեկարգում
Մարզահրապարակի, խաղահրապարակի կառուցում Նոր ՈՒղի բնակավայրում   ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ   14 ապրիլ 2025 Երիտասարդների համար կստեղծվի հնարավորություն զբաղվել սպորտով, որը դրական կազդի թե՛ բնակիչների ակտիվության, թե՛ նրանց ֆիզիկական զարգացման վրա: Բնակավայրում չկան ժամանցի կենտրոններ, երեխաները ստիպված խաղում են փողոցներում, բաց տարածքներում, ինչը վտանգում է նրանց կյանքն ու առողջությունը: Խաղահրապարակի կառուցումը կխթանի երեխաների խաղային ժամանցի ճիշտ կազմակերպումը ու նրանց ֆիզիկական առողջ զարգացումը: Կնկատվի բնակավայրի բնակիչների կյանքի աշխուժացում:Կբարելավի բնակիչների կյանքի որակը:Բնակավայրում ունենք մարզիչներ, ովքեր կկազմակերպեն մարզական միջոցառումներ, մրցումներ, ինչը կնպաստի բնակիչների կյանքի ակտիվացմանը, կմեծանա սպորտով զբաղվողների թիվը, կբարելավի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Մարզահրապարակից կարող են օգտվել բոլոր տարիքի խմբերի բնակիչները: Խաղահրապարակում կտեղադրվեն ժամանակակից խաղային սարքեր, նստարաններ: Խաղահրապարակը թույլ կտա երեխաներին ժամանցն անցկացնել որակյալ և անվտանգ պայմաններում: Երեխաները կարող են շփվել իրենց տարեկիցների հետ խաղալ, զվարճանալ:
0 17
Այլ
Հուշաքարերի տարածքի բարեկարգում Լանջանիստ բնակավայրում   ՌԱԶՄԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ   14 ապրիլ 2025 Լանջանիստ բնակավայրի զոհված Լանջանիստցիների հուշաքարի տարածքը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Տարածքի բարելավման համար անհրաժեշտ է երկաթե ցանկապատում և սալիկապատում: Ֆինանսական միջոցները կկազմեն մոտավորապես 3500000 ՀՀ դրամ:
0 34
Կանաչ համայնք և բարեկարգում
Հրեշտակների ձոր տանող ճանապարհի բարեկարգում Դաշտաքար բնակավայրում   ԱՐՓԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ   10 ապրիլ 2025 Դաշտաքար բնակավայրում գտնվող «Հրեշտակների ձոր» գնացող ճանապարհի բարեկարգում, հնարավորության դեպքում ճանապարհահատվածի լուսավորում, այցելուներին արևից և անձրևից պաշտպանող սպասասրահի կառուցում: Դաշտաքար բնակավայրի Կենտրոնական փողոցից «Հրեշտակների ձոր» գնացող ճանապարհի երկարությունը մոտ 2.5 կմ է: Ծրագրի իրագործումը կնպաստի զբոսաշրջությանը և բնակավայրին կտա էլ ավելի ճանաչվածություն: Տարածքում առկա է հանքային առողջարար ջուր: Առաջարկության իրականացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 10 մլն դրամ:
4 66
Զբոսաշրջություն
Մշակույթի տան և վարչական շենքի բակի վերանորոգում Այգավան բնակավայրում   ԿԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ   10 ապրիլ 2025 Առաջարկվում է Այգավան բնակավայրի մշակույթի տան և վարչական շենքի հարակից բակային հրապարակի վերանորոգում: Բակը գտնվում է անբարվոք վիճակում: Վերանորոգված բակը կծառայի որպես զբոսանքի և ժամանցի անցկացման տարածք բնակիչների համար: Ցանկալի, որ բնակավայրերն ունենան գեղեցիկ և կանաչապատ տարածքներ:
0 46
Մշակույթ և ժառանգություն
Զբոսայգու բարեկարգում Լուսառատ բնակավայրում   Անուշ Ժամհարյան   10 ապրիլ 2025 Առաջարկն ուղղված է զբոսայգին բարեկարգ, վայելուչ և լիարժեք հանգստի գոտի դարձնելուն։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի բնակչության կենսամակարդակի բարձրացում։ Բնակչության տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ իրենց հանգիստը կկարողանան անցկացնել զբոսայգում։ Անհրաժեշտ է ցանկապատ, նստարաններ, ճոճանակներ և այլն։
1 100
Կանաչ համայնք և բարեկարգում
Մշակույթի տան տանիքի վերանորոգում Այգավան բնակավայրում   ԱՐԱՔՍՅԱ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ   10 ապրիլ 2025 Այգավան բնակավայրի մշակույթի տան տանիքը գտնվում շատ վատ, կիսաքանդված վիճակում, որը թույլ չի տալիս ներսում կատարել ոչ մի մշակութային իրադարձություն: Առաջարկում եմ վերանորոգել շենքի տանիքը, մշակութային կյանքը բարելավելու և միջոցառումներ իրականացնելու համար։
1 87
Մշակույթ և ժառանգություն
Գյուղմթերքի շուկայի կառուցում Փոքր Վեդի բնակավայրում   ԱՆՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ   10 ապրիլ 2025 Առաջարկում եմ Մ-2 միջպետական ավտոճանապարհին հարակից, Փոքր Վեդի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-096-0005-0044 ծածկագիրը կրող համայնքային հողատարածքում կառուցել գյուղմթերքի շուկա, որտեղ Փոքր Վեդու և հարակից բնակավայրերի բնակիչները կկարողանան իրացնել իրենց բերքը: Եթե շուկան կառուցվի, այդ դեպքում առաջնահերթ կօգտվեն բնակավայրի բնակիչները և կստանան ավելի շատ եկամուտ: Խոր Վիրապ վանական համալիր այցելող զբոսաշրջիկները կկարողանան կանգառ կատարել շուկայում և ճաշակել Արարատյան դաշտավայրի անմահական մրգերը: Գյուղմթերքի շուկա կառուցելու համար անհրաժեշտ են ֆինանսական /մոտ 20 մլն դրամ/ և մարդկային ռեսուրսներ:
0 1140
Այլ
Սպորտ հրապարակի կառուցում Լուսառատ բնակավայրում   ԿԱՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ   10 ապրիլ 2025 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է դպրոցի կից տարածքում կառուցել վոլեյբոլի և բասկետբոլի բացօթյա սպորտային հրապարակ, որը կնպաստի դպրոցականների ֆիզիկական ակտիվությանը և սպորտային կարողությունների բացահայտմանը։ Երեխաները կկարողանան խաղալ խմբերով, զարգացնել համագործակցության, թիմային աշխատանքի և սոցիալական հմտությունները։ Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ:
2 172
Շինարարություն
Ֆուտբոլային խաղադաշտի վերակառուցում և կահավորում Սիսավան բնակավայրում   ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   10 ապրիլ 2025 Շատերն իրենց ապագան կապում են սպորտի հետ։ Խաղադաշտը երեխաների համար կարող է դառնալ իր երազանքներն իրականացնելու առաջին քայլը։ Առաջարկի իրականացման շնորհիվ երիտասարդները կունենան ավելի բարձր ֆիզիկական և սպորտային պատրաստվածություն, կխթանվի նրանց առողջ ապրելակերպը, կլուծվի երիտասարդների, ինչպես նաև դպրոցահասակ երեխաների զբաղվածության և ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու հարցը։
0 234
Այլ
Մանկական խաղահրապարակի կառուցում Ոսկետափում   ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ   10 ապրիլ 2025 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ժամանակակից, անվտանգ և ներառական մանկական խաղահրապարակ Ոսկետափ բնակավայրում՝ բնակիչների մասնակցային բյուջետավորման սկզբունքներով: Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա բնակավայրի երեխաներին ունենալ անվտանգ ու զարգացողնող միջավայր, որը կխթանի նրանց ֆիզիկական ակտիվությունը, սոցիալականացումը և համայնքի ներգրավվածությունը: Ոսկետափ բնակավայրում ներկայումս չկա որևէ համապատասխան տարածք կամ այգի, որտեղ երեխաները կկարողանանան ապահովել իրենց ֆիզիկակական ակտիվությունն ու անվտանգ ժամանցը: Առկա հանրային տարածքներն ադապտացված չեն փոքրիկների կարիքներին, ինչը հաճախ ստիպում է ծնողներին այլընտրանքային լուծումներ փնտրել՝ ուղևորվելով կամ հարևան մեծ համայնքներ կամ էլ մայրաքաղաք Երևան: Բացի այդ, համայնքային կյանքում Երեխաների և ծնողների ներգրավվածության մակարդակը բավականին ցածր է, ապահովված չէ նրանց համար հարմարավետ ու սոցիալականացման համար նպաստավոր միջավայր: Առաջարկի իրականացման շնորհիվ երեխաները կունենան անվտանգ միջավայր ֆիզիկական ակտիվության, ժամանցային խաղերի կազմակերպման համար: Խաղային կառույցները կխթանեն երեխաների շարժունակությունը, ուժն ու ճկունությունը: Նրանք կկարողանան խաղալ խմբերով, զարգացնել համագործակցության, թիմային աշխատանքի և սոցիալական հմտությունները: Ծնողներն ու համայնքի բնակչները կունենան նոր հնարավորություն միասին ժամանակ անցկացնելու, շփվելու, ինչը կնպաստի համայնքային կապերի ամրապնդմանը և համայնքային համախմբմանը: Խաղահրապարակի տարածքը կարող է օգտագործվել տարբեր միջոցառումների համար, ինչպիսիք են՝ համերգները, բացօթյա հանրային քննարկումները, տարաբնույթ դասընթացները և այլ կրթական ծրագրերը: Խաղահրապարակի տարածքը կունենա խաղային գոտիներ տարբեր տարիքի երեխաների համար՝ ապահովելով անվտանգ և հետաքրքիր միջավայր: Նախատեսվում է, որ խաղահրապարակը կներառի մատչելի անցուղիներ և հարմարեցված խաղային տարրեր, որպեսզի հատուկ կարիքներ ունեցող երեխաները նույնպես կարողանան օգտվել, ինչի արդյունքում բնակավայրի կյանքը կդառնա առավել ներառական: Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ են 1.Մարդկային ռեսուրսներ 2. Ֆինանասական ռեսուրսներ 3. Նյութական ռեսուրսներ
28 4061
Կանաչ համայնք և բարեկարգում
Հուշահամալիրի բարեկարգում Արալեզ բնակավայրում   ԼԱՈՒՐԱ ԶԱՐՈՅԱՆ   09 ապրիլ 2025 « Հուշահամալիրի վերակառուցում »  ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել հուշահամալիրը, տեղադրել նստատեղեր, կանաչապատել, տեղադրել ցայտաղբյուր և երեխաների համար կառուցել խաղահրապարակ՝ երեխաների ժամանցը կազմակերպելու համար: Տվյալ բարեկարգումները Արալեզ բնակավայրում դրական ազդեցություն կունենա թե՛ փոքրիկների, թե՛ մեծահասակների համար: Առաջարկը իրականացնելու համար անհրաժեշտ  են մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ:
4 201
Կանաչ համայնք և բարեկարգում
Զբոսայգու հիմնանորոգում Տափերական բնակավայրում   Զավեն Հակոբյան   01 ապրիլ 2025 ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի կազմում ընդգրկված Տափերական բնակավայրի զբոսայգու հիմնանորոգման արդյունքում կունենանք բարեկեցիկ և բարեկարգ զբոսայգի: Գտնվում է մշակույթի տան հարևանությամբ: Այն ծառայում է բնակավայրի ողջ բնակիչներին: Զբոսայգին կառուցվել է 1958թ.-ին և այժմ գտնվում է ոչ այդքան բարվոք վիճակում: Հարակից է նաև Տափերական բնակավայրի մանկապարտեզին` որից օգտվում են նաև մանկահասակ երեխաները, թե զբոսնելու և թե տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի 10000000 ՀՀ դրամ:
10 4186
Կանաչ համայնք և բարեկարգում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner