Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի՝ «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի դրույթները և հաշվի առնելով Մուշեղ Հարությունի Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Սիսավան բնակավայրի 03-084-0104-0065 ծածկագիրը կրող /վկայական 885483/ գյուղատնտեսական նշանակության 0.88241 հա-ից / 0.22000 հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ պտղատու հնդավոր /տանձ/ այգու և 0.66241 հա մակերեսով ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Մուշեղ Հարությունի Հարությունյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: