Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.04.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 10.04.2024 ԹՎԱԿԱՆԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 10-ին ժամը 11:00-ին Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (Թումանյան 6,1-ին հարկ) տեղի կունենա Վեդի համայնքի ավագանու հերթական նիստը:

Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից:

Ավագանու նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://vedicity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=71694d68-c3c2-49b6-a912-fdc42d86545e

03.04.24 ✨ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ✨
📍Վայրը՝ Ուրցաձոր-Շաղափ դաշտամիջյան հատված Օրը՝ ապրիլի 6 Ժամը՝ 10:00Հարգելի’ բնակիչներ, Վեդի համայնքում մշակութային կյանքն ակտիվանում է արդեն ավանդույթ դարձած հերթական միջոցառմամբ։ Շատերին է ծանոթ համայնքի կողմից կազմակերպված այս մրցութային միջոցառումը, որը հիանալի միջոց է կտրվելու առօրյա հոգսերից և միասին վայելելու գարնանային ջերմ օրը։Միջոցառման մրցութային մասը բաղկացած է հետևյալ սիրողական մարզաձևերից՝1. Խճուղային հեծանվավազք 2. Պարանի ձգում 3. Ձիավարություն Ցանկանում ենք նշել, որ մրցույթի սիրողական մարզաձևերում այս տարի մասնակցություն են ունենալու ոչ միայն Վեդի համայնքի բնակավայրերի բնակիչները, այլև Արարատի մարզի մյուս համայնքների ներկայացուցիչներ՝ Արարատ, Արտաշատ, ... Մանրամասն
03.04.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ Վեդի համայնքի բնակիչներ.

2024 թվականի ապրիլի 3-ից առաջարկվում է պարարտանյութերի հետևյալ գները՝

1. Ազոտական պարարտանյութ - 34.4% (50կգ) – 6600դր.

2. Կարբամիդ - 46.2% (50կգ) - 10000դր.

3. Կոմպլեքս պարարտանյութ N16 P16 K16 (50կգ) - 10300դր.

ՀՀ Արարատի մարզ, գ. Ոսկետափ, Սամվել Շահինյան

Հեռախոս` 098-31-74-65,  041-31-74-65,  091-31-74-65

Էլ․ հասցե՝ a_m.llc@mail.ru

Հարգանքով՝ Գյուղատնտեսության և բնապահպանության բաժին

27.03.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վեդի համայնքի հարգելի' հողագործներ․

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է՝ Արարատյան դաշտի առանձին հատվածներում մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և լուսադեմին, ժամը 6։00 - 7։00 ընկած ժամանակահատվածում օդում սպասվում է 0-ից -1 աստիճան ցուրտ։

Մասնագիտական վերլուծությունը ցույց է տվել, որ սպասված բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Հանգանքներով՝ Գյուղատնտեսության և բնապահպանության բաժին

19.03.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📢  ԱՆՋԱՏՈՒՄ ԵՆՔ ԼՈՒՅՍԵՐԸ Հարգելի՛ բնակիչներ,📌Կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը»:2024 թվականին «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 23-ին, ժամը՝ 20:30-21:30-ին:Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։Կոչ ենք անում սույն տարվա մարտի 23-ին, ժամը 20:30-21:30-ին միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով ... Մանրամասն
19.03.24 ԾԱՆՈՒՑՈՒՄ
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված ՀՕ-593-Ն օրենքի կատարումն ապահովելու նպատակով տեղեկացնում ենք, որ մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ 2023թ․ հաշվետու հարկային տարվա ընթացքում ստացված հարկվող եկամուտների մասով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)՝ բացառապես էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն․1. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի ... Մանրամասն
14.03.24 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ.Վեդի համայնքի ավագանու 29.06.2022թ-ի N 69-Ա որոշմամբ հաստատված «Վեդի համայնքում հանրային բաց լսումների և/կամ քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգի համապատասխան դրույթներին համաձայն տեղեկացվում է, որ սույն թվականի մարտի 29-ին՝ ժամը 16:00-ին, Վեդու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային լսում։Հանրային լսման շրջանակներում կիրականացվի քննարկում ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Վեդի քաղաքային բնակավայրի 36, 38, 40, 41, 42, 43, 45, 46, 49, 49/2 բազմաբնակարան բնակելի շենքերի բազրիքների ձևավորման և արդիականացման վերաբերյալ:Հանրային քննարկումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:Հանրային լսման վերաբերյալ ... Մանրամասն
12.03.24 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Վեդի համայնքի հարգելի՛ բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21․06․2014թ․ ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024 թվականի մարտի 20-ին ժամը, 15:00-ին Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գյուղ Գոռավան, Գևորգ Մարզպետունի 12) տեղի կունենա «Տրավ Սիմֆնի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի տեղամասի (Սալաքար տեղամասի) բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):ՀՀ կառավարության 19․11․2014թ․ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
2023 թվականի ավագանու թիվ 8 նիստ
2023 թվականի ավագանու նիստ թիվ 8
Վեդի
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner