21.01.21
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
2021 թվականի համար Վեդի համայնքի բյուջե անշարժ գույքի հարկի (հողի հարկ, շենք և շինություններ) և փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման էլեկտրոնային նոր համակարգի գործարկման պայմաններում՝ սահմանված կարգով անշարժ գույքի և փոխադրամիջոցների հարկային պարտավորություններ ունեցողները վճարումները պետք է կատարեն հետևյալ բյուջետային հաշվեհամարներին. 1. Անհատ ձեռնարկատերերից և քաղաքացիներից՝ ա) փոխադրամիջոցների համար՝ 900425102036 բ) համայնքների վարչական տարածքներում գտնվող անշարժ գույքի համար՝ 900425004224: 2. Կազմակերպություններից՝ ...
Մանրամասն |
|
22.12.20
ԲԱՐԵԿԱՐԳ ՀԱՄԱՅՆՔ
|
Վեդու քաղաքային կոմունալ ծառայության կողմից Արարատյան փողոցում իրականացվում է փողոցային լույսերի արդիականացում: Հին լոսատուները փոխարինվում են ժամանակակից լեդ լուսային համակարգերով:
|
|
21.12.20
ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԹ
|
Այսօր տեղի ունեցավ հիշատակի երթ՝ դեպի Վեդի քաղաքի Զոհված ազատամարտիկների պանթեոն ի հիշատակ մեր բոլոր նահատակված հերոսների:
|
|
02.12.20
Բարեկարգ համայնք
|
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին է մոտենում Կասյան, Թումանյան և Պուշկին 1 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները:
|
|
01.11.20
ՈՒշադրություն
|
Ի գիտություն Վեդի համայնքի բնակիչներին: Վեդու համայնքապետարանը տեղադրել է տագնապի ազդանշանի նոր համակարգ՝ շչակ: Տագնապի ազդանշանի՝ շչակի փորձնական կիրառումը նախատեսված է իրականացնել ս/թ նոյեմբերի 2-ին, ժամը 16:00-ին, մինչև 2 րոպե տևողությամբ, համապատասխան մարմիների գիտությամբ և մասնակցությամբ: Հարգելի Վեդեցիներ խնդրում ենք լուրը տարածել ձեր մտերիմների շրջապատում, կիսվել ֆեյսբուք սոցիալական կայքով և չանհանգստանալ՝ տագնապի չմատնվել: Անհրաժեշտության դեպքում զանգահարել 023423332: Վեդու համայնքապետարան:
|
|
16.10.20
Համազգային դրամահավաք
|
Վեդու համայնքապետարանը և նրա ենթակա հիմնարկ ձեռնարկությունները ևս միացան համազգային դրամահավաքին, Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցելով 2.000.000/երկու միլիոն/ ՀՀ դրամ:
|
|
09.09.20
Դիզելային վառելիքի վերաբերյալ
|
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ Հայկական Ագրարագյուղացիական Միավորումը ունի պայմանագիր հանրապետություն ներկրելու բարձր որակի դիզելային վառելիք և կարող է տրամադրել մեր մարզի ֆերմերներին շուկայական մանրածախ գներից 12-13% ցածր արժեքով, այսինքն խոսքը վերաբերում է 1լ 277-280 դրամ, հաշվարկված ճանապարհածախսը մինչև մարզի գյուղերը: Ցանկացողները դիմեն 4 օրվա ընթացքում Վեդու համայնքապետարանի ԵՀՍԳԲ բաժին:
|
|
28.08.20
Հանդիպում Համայնքի ղեկավարի հետ
|
Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Վեդու համայնքապետարանի կողմից այս պահին /2020թ-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում /իրականացվում է Կասյան 26/1 բազմաբնակարան բնակելի շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ։ Ինչի հետ կապված Կասյան 26/1 բազմաբնակարան բնակելի շենքի բոլոր սեփականատերերին 28.08.2020թ-ին ժամը 19.00-ին հարակից խաղահրապարակում հրավիրում ենք հանդիպման համայնքի ղեկավար՝ Վարուժան Բարսեղյանի հետ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |