Այսօր: Շաբաթ, 15 Օգոստոսի 2020թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.08.20 Մեր մարզիկները

Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում օգոստոսի 3-ից 8-ը տեղի ունեցավ ՀՀ մինչև 20 տարեկանների ծանրամարտի առաջնությունը:
Կրկին փայլուն արդյունքներ է գրանցել Վեդու մանկապատանեական մարզադպրոցի հավաքականը:
55 կգ քաշային կարգ՝ Արմեն Հունանյան երկրորդ հորիզոնական.
67 կգ քաշային կարգ՝ Գոռ Սահայան առաջին հորիզոնական.
64 կգ քաշային կարգ՝ Մարիամ Միքայելյան առաջին հորիզոնական.

Շնորհավորում ենք մարզիչ Մհեր Պողոսյանին և բոլոր մարզիկների առաջնությանը ցուցաբերած բարձր արդյունքների համար և մաղթում ենք նորանոր հաղթանակներ:

12.08.20 Սպանդանոց

  Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ տեղեկացնում ենք ձեզ, որ 15.08.2020 թվականից Բաղրամյան համայնքի Չարենցի 3/1 հասցեում իր գործունեութնունն է սկսում իրականացնել ծառայություններ մատուցող սպանդանոցը:
Սպանդանոցի ծառայությունների անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 099-57-60-30 / Գոռ Գրիգորյան/:

11.08.20 Բարեկարգ համայնք

Վեդու համայնքապետարանը զրուցարան տեղադրեց Արարատյան 47 բազմաբնակարան բնակելի շենքի բակում:

03.08.20 Ախտահանիչ թունել Վեդու համայնքապետարանում

Վեդու համայնքապետարանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հետ համագործակցության արդյունքում տեղադրվել է  ախտահանիչ թունել։ Բացմանը ներկա էին Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը, նախագծի հեղինակ, Վեդի քաղաքի «Արմաթ» լաբորատորիայի խմբավար Օրբել Խաչատրյանը, «Արմաթ» նախագծի մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը, ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժ. պ. Արկադի Սահակյանը։

30.07.20 Մեր մարզիկները

Հուլիսի 23-ից 28-ը կայացած ՀՀ ծանրամարտի մինչև 17 տարեկանների Հայաստանի Հանրապետության առաջնությունում փայլուն մասնակցություն ունեցան Վեդու քաղաքային մարզադպրոցի սաները:
55 կգ քաշային կարգ՝
Արմեն Հունանյան առաջին հորիզոնական.
67 կգ քաշային կարգ՝
Գոռ Սահակյան առաջին հորիզոնական.
73 կգ քաշային կարգ՝
Արտյոմ Պետրոսյան երրորդ հորիզոնական.
81 կգ քաշային կարգ՝
Սուրեն Գրիգորյան առաջին հորիզոնական:
Կանանց մրցաշարում 64 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Մարիամ Միքայելյանը, որ համապատասխանաբար զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Շնորհավորում ենք բոլոր մարզիկներին և մարզիչ Մհեր Պողոսյանին առաջնությանը ցուցաբերած բարձր արդյունքների համար:

23.07.20 Եղեք իրազեկ

Ի՞նչ է հարկադիր աշխատանքը.
որևէ պատժի կամ սպառնալիքի միջոցով մարդուց պահանջվող ցանկացած աշխատանք, որի համար նա համաձայնություն չի հայտնել:

Ի՞նչ է թրաֆիքինգը հարկադիր աշխատանքի նպատակով
Մարդկանց թրաֆիքինգը (մարդավաճառությունը) կարող է հանգեցնել նաև հարկադիր աշխատանքի: Այն ներառում է մարդկանց հավաքագրումն ու փոխադրումը շահագործման նպատակով` հիմնականում երկրի սահմաններից դուրս: Այլ երկրում աշխատանքային միգրանտները հաճախ ստիպված են կատարել չափազանց ցածր վարձատրվող և նվաստացուցիչ աշխատանք: Նրանք դառնում են ստրուկ և աշխատում են պարտքի դիմաց:

Թրաֆիկինգի վերաբերյալ  նյութերը՝ 

20.07.20 Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավորման գործընթացում

Հարգելի Վեդի քաղաքի բնակիչներ Ձեզ է ներկայացվում «Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավարման գործընթացում» ծրագրի շրջանակներում մշակված «Մասնակցային բյուջետավարում» ձեռնարկը:

 Ձեռնարկ

16.07.20 Բարեկարգ համայնք
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 19.06.2020 թվականի թիվ ՍՊ/16.2/16705-2020 հանձնարարականի, տեղեկացվում է, որ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 5-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Վեդի քաղաքային համայնքի՝ Կասյան 26/9 և Գայի 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգման ծրագրերը:
Համայնքապետարանը հայտարարել է համապատասխան մրցույթ՝ շինարարական աշխատանքները իրականացնելու համար:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Վեդի համայնքի մասին
ավագանու նիստ 2 2019
Վեդի
Վեդի համայնքի ավագանու նիստ - 22.01.2019
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վեդի, Թումանյան 6

(0234) 2-33-32

vedi.ararat@mta.gov.am, vedimeria@rambler.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner