Այսօր: Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 240
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետական օժանդակության ծրագրեր
2019,Մայիս 6 - 2020,Մայիս 20
Հարգելի համաքաղաքացիներ.
2019,Ապրիլ 18 - Նոյեմբեր 18
Միջոցառում
2019,Ապրիլ 17 - Մայիս 31

ՀԱՐՑՈՒՄ
Նշեք Վեդի համայնքի ամենակարևոր և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրը








ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.05.19 <<Հիշենք բոլորին անուն առ անուն>>

2019թ-ի մայիսի 18-ին ժամը 11:00-ին Վեդու քաղաքային պանթեոնում /գերեզմանատուն/ տեղի ունեցավ միջոցառում <<Հիշենք բոլորին անուն առ անուն>> նվիրված Վեդի քաղաքի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին:

 

17.05.19 Շախմատի հուշամրցաշար

2019թ. մայիսի 17-ին Վեդու Գեղարվեստի դպրոցում անց է կացվել շախմատի հուշամրցաշար նվիրված Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:

 

14.05.19 Մրցույթ միջոցառում կազմակերպելու մասին

Հարգելի համաքաղաքացիներ Վեդու համայնքապետարանը կազմակերպում է <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>>, <<Տարեցների հանրապետական խաղեր>> և <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթ միջոցառում:
Ցանկացողներին խնդրում ենք դիմելՎեդու համայնքապետարանի ընդհանուր բաժին` կանոնադրությանը ծանոթանալու համար:
Հեռ` 098-95-11-22 /Անդրանիկ/

10.05.19 Միջոցառում նվիրված Մայիսի 9-ին
Այսօր Վեդի քաղաքում մեծ շուքով նշվեց մայիսի 9֊ի հաղթանակի տոնը։ Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը: Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:Միջոցառումը սկսվեց համայնքի ղեկավարի աշխատասենյակում Հայրենական Մեծ Պատերազմի և Չեռնոբիլի վետերանների ընդունելությամբ, որի ընթացքում վետերաններին իրենց շնորհակալությունն ու բարեմաղթանքները հայտնեցին համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանն ու համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանան:Այնուհետև քաղաքի հուշահամալիրում համայնքի բնակիչները ծաղկադրումով իրենց խոնարհումը բերեցին բոլոր զոհված զինվորներին։ Միջոցառումը ավարտվեց տոնական համերգով ... Մանրամասն
08.05.19 Միջոցառում նվիրված հաղթանակի օրվան

Մայիսի 9-ին ժամը 10:30-ին կմեկնարկի Վեդու համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածքից դեպի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշահամալիր նվիրված Հայրենական Մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրվան:

07.05.19 Կերպարվեստի դաս համայնքի հուշարձանների տարածքում

Վեդի քաղաքի Գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ի սաները կերպարվեստի դասն անցկացրել են համայնքի հուշարձանների տարածքներում: Սաներն իրենց նկարներում պատկերել են համայնքի հուշարձանները:

 

02.05.19 Ֆուտբոլի հուշամրցաշար

Մայիսի 1-ին ավարտվեց Ապրիլյան պատերազմի հերոս, <<Մարտական Խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի ավանդական հուշամրցաշարը, որը սկսվել էր ապրիլի 19-ին: 
Եզրափակիչ փուլում մրցում էին Վեդի - Երևան <<ԽՄՕՄՄ>> - Երևան <<Արարատ>> և <<Արտաշատ 06>> - գ, Արարատ <<Անդրանիկ>> թիմերը:
1-ին տեղը գրավեց Վեդի - Երևան <<ԽՄՕՄՄ>> թիմը:

01.05.19 Այսօր Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է:

 

Անդրանիկ Զոհրաբյանը Հայաստանի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝
«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով,
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով:

Հավերժ փառք քեզ, միշտ կապրես մեր սրտերում:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Վեդի համայնքի մասին
ավագանու նիստ 2 2019
Վեդի
Վեդի համայնքի ավագանու նիստ - 22.01.2019
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վեդի, Թումանյան 6

(0234) 2-33-32

vedi.ararat@mta.gov.am, vedimeria@rarambler.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner