Այսօր: Կիրակի, 20 Սեպտեմբերի 2020թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.09.20 Դիզելային վառելիքի վերաբերյալ
Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ Հայկական Ագրարագյուղացիական Միավորումը ունի պայմանագիր հանրապետություն ներկրելու բարձր որակի դիզելային վառելիք և կարող է տրամադրել մեր մարզի ֆերմերներին շուկայական մանրածախ գներից 12-13% ցածր արժեքով, այսինքն խոսքը վերաբերում է 1լ 277-280 դրամ, հաշվարկված ճանապարհածախսը մինչև մարզի գյուղերը:
Ցանկացողները դիմեն 4 օրվա ընթացքում Վեդու համայնքապետարանի ԵՀՍԳԲ բաժին:
28.08.20 Հանդիպում Համայնքի ղեկավարի հետ
Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Վեդու համայնքապետարանի կողմից այս պահին /2020թ-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում /իրականացվում է Կասյան 26/1 բազմաբնակարան բնակելի շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ։
Ինչի հետ կապված Կասյան 26/1 բազմաբնակարան բնակելի շենքի բոլոր սեփականատերերին 28.08.2020թ-ին ժամը 19.00-ին հարակից խաղահրապարակում հրավիրում ենք հանդիպման համայնքի ղեկավար՝ Վարուժան Բարսեղյանի հետ։
25.08.20 Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն

Հարգելի Վեդի համայնքի ֆերմերներ և բնակիչներ՝ <<Կանաչ Արահետ>> հասարակական կազմակերպությունը 2020 թվականի սեպտեմբերի 26-27-ին նախատեսում է իրականացնել Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը:
Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը Փառատոնը կանցկացվի բացօթյա Կանաչ ուսուցման կենտրոնում, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում:

20.08.20 Ավելի լավ Վեդի

Վեդու քաղաքային կոմունալ ծառայությունը վերանորոգում է քաղաքային զբոսայգու հարակից ճանապարհը:

19.08.20 Բարեկարգ համայնք

Վեդու քաղաքային կոմունալ ծառայությունը սանհանգույց տեղադրեց Վեդու քաղաքային գերեզմանատան հարակից տարածքում:

19.08.20 Ավելի լավ Վեդի

Այս պահին ամբողջ թափով ընթանում է Վեդի քաղաքային համայնքի՝ Կասյան 26/9 և Գայի 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգման, Կասյան 26/1, 26/2, 26/3, 26/4, 26/5, 26/6, 26/7, 26/8, 26/9, 26/10, 26/11, 26/12, 26/13, Արարատյան 41, Թումանյան 3, 3/1, 3/2, 3/3, Պուշկին 1 հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման /1,29կմ/, Թումանյան 3, 3/1, 3/2, 3/3, Պուշկին 1 , Կասյան 26/9, 26/10, 26/11, 26/12, 26/13 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի բարեկարգման ծրագրերը:

12.08.20 Մեր մարզիկները

Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջում օգոստոսի 3-ից 8-ը տեղի ունեցավ ՀՀ մինչև 20 տարեկանների ծանրամարտի առաջնությունը:
Կրկին փայլուն արդյունքներ է գրանցել Վեդու մանկապատանեական մարզադպրոցի հավաքականը:
55 կգ քաշային կարգ՝ Արմեն Հունանյան երկրորդ հորիզոնական.
67 կգ քաշային կարգ՝ Գոռ Սահայան առաջին հորիզոնական.
64 կգ քաշային կարգ՝ Մարիամ Միքայելյան առաջին հորիզոնական.

Շնորհավորում ենք մարզիչ Մհեր Պողոսյանին և բոլոր մարզիկների առաջնությանը ցուցաբերած բարձր արդյունքների համար և մաղթում ենք նորանոր հաղթանակներ:

12.08.20 Սպանդանոց

  Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ տեղեկացնում ենք ձեզ, որ 15.08.2020 թվականից Բաղրամյան համայնքի Չարենցի 3/1 հասցեում իր գործունեութնունն է սկսում իրականացնել ծառայություններ մատուցող սպանդանոցը:
Սպանդանոցի ծառայությունների անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 099-57-60-30 / Գոռ Գրիգորյան/:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Վեդի համայնքի մասին
ավագանու նիստ 2 2019
Վեդի
Վեդի համայնքի ավագանու նիստ - 22.01.2019
Բաց դաս Վեդու թիվ 1 մանկապարտեզի միջին խմբում
Վեդու թիվ 2 մանկապարտեզ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վեդի, Թումանյան 6

(0234) 2-33-32

vedi.ararat@mta.gov.am, vedimeria@rambler.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner