Ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի պահանջով ավագանին որոշում է.
Վեդու քաղաքային համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 18-ի <ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ> թիվ 62 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ սուբվենցիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող բառից հետո <Վեդի համայնքի Պուշկին 1 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի բակի ասֆալտապատում և բարեկարգում> բառերը ընթերցել հետևյալ կերպ՝ <Վեդի համայնքի Թումանյան 3, 3/1, 3/2, 3/3 , Պուշկին 1 և Կասյան 26/9, 26/10, 26/11, 26/12, 26/13 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի բարեկարգում> հայտը: