Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով համայնքի ավագանին որոշում է Թույլատրել Վեդի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, կադաստրային քարտեզում 03-004-0117-0065 ծածկագիրը կրող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերի 0.002 հա հողամասը ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարել: Օտարման գինը սահմանել տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 100%-ը: |