Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նվազագույն աշխատավարձի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի, <<Կուտակային կենսաթոշակների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին,մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի հունվարի 22-ի թիվ 01/00440-220 գրությունը համայնքի ավագանին որոշում է
1.Վեդի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 18/Վեդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին / թիվ 56-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝համաձայն հավելվածի
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020թվականի հունվարի մեկից ծագած իրավահարաբերությունների վրա: