ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՄԱՐՏԻ 2020թվականի N 165
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՈՐ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Համիկ Ասատրյանի դիմումը և անշարժ գույքի բաժանման հատակագծերը, որոշում եմ.
Վեդի քաղաքային համայնքի 03-004-0075-0005 ծածկագիրը կրող անշարժ գույքը առանձին գույքային միավորների բաժանելու արդյունքում նոր առաջացած միավորներին, անշարժ գույքի բաժանման հատակագծերի համաձայն տրամադրել հետևյալ հասցեները`
ա/ 0.02784 հա բաժնային հողամասից, առաջին բաժնեմասին և 0.25928 հա հողամասին, առկա շենք-շինություններին տրամադրել Արարատյան փողոց 64 հասցեն:
բ/ 0.02784 հա բաժնային հողամասից, երկրորդ բաժնեմասին և 0.01169 հա հողամասին, առկա շենք-շինություններին տրամադրել Արարատյան փողոց 64/1 հասցեն:
գ/ 0.0465 հահողամասին և առկա շենք-շինություններին տրամադրել տրամադրել Արարատյան փողոց 64/2 հասցեն:
ՔԱՂԱՔԱՊԵՏ Վ. ԲԱՐՍԵՂՅԱՆ
2020թ. մարտի 17
ք. Վեդի