Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 234

ԱԻԴԱ ՊԵՏԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻՑ ԲԱՐՁԱՐԺԵՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով հողի սեփականատեր Աիդա Պետիկի Բարսեղյանի  դիմումը այն մասին, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող 12 հա վարելահողից 1,9 հա-ի վրա հիմնել է խաղողի այգի, որոշում եմ՝

1. Թույլատրել Վեդի քաղաքի բնակիչ Աիդա Պետիկի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող 201-013 ծածկագրով 12 հա վարելահողի մի մասը`1,9 հա-ը ցածրարաժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի այգու և ենթարկել համապատասխան գրանցման:

2. Սույն որոշման մեկ օրինակը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման և հաշվառման միասնական ստորաբաժանում հողատեսքի փոփոխության գրանցում և հաշվառում կատարելու:

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Վ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

2019թ. մայիսի  14
        
ք. Վեդի

how to get an std test symptoms of chlamydia and gonorrhea can men get chlamydia