Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ք.Վեդի, Թումանյան 6, +(374)60881111 vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՄԱՅԻՍԻ 2019թվականի N 228

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.00195 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <Հողային օրենսգրքի> 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 43-րդ հոդվածի պահանջներով: Հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության <Հողային օրենսգրքի> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա չէ որոշում եմ.

1. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող. 03-004-0088-0130 ծածկագիրը կրող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.00195հա հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել սահմանակից առևտրի սրահի և 0.00828 հա հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր՝ Կարեն Հրայրի Հայրապետյանին:

2. Օտարման գին սահմանել տվյալ պահին գործող կադաստրային արժեքով 1քմ հողամասի համար 1242 ՀՀ դրամ, ընդամենը 24250 ՀՀ դրամ:

3. Գոյություն ունեցող անշարժ գույքին և ընդլայնվող հողամասին, որպես անշարժ գույքի մեկ միավոր տրամադրել Արարատյան փողոց 44/7-1 հասցեն:

4. Օտարման գումարը համայնքի բյուջեյի համապատասխան հաշվեհամարին վճարելուց հետո սահմանված կարգով կնքել օտարման պայմանագիր:

 

ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Վ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

2019թ. մայիսի  13
        
ք. Վեդի

how to get an std test symptoms of chlamydia and gonorrhea can men get chlamydia