Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՎԵԴԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 13 մայիս 2019թ. «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.00195 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
» ԹԻՎ ՈՐՈՇՈՒՄԻՑ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <Հողային օրենսգրքի> 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 43-րդ հոդվածի պահանջներով: Հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության <Հողային օրենսգրքի> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա չէ որոշում եմ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող. 03-004-0088-0130 ծածկագիրը կրող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.00195հա հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել սահմանակից առևտրի սրահի և 0.00828 հա հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր՝ Կարեն Հրայրի Հայրապետյանին:
2. Օտարման գին սահմանել տվյալ պահին գործող կադաստրային արժեքով 1քմ հողամասի համար 1242 ՀՀ դրամ, ընդամենը 24250 ՀՀ դրամ:
3. Գոյություն ունեցող անշարժ գույքին և ընդլայնվող հողամասին, որպես անշարժ գույքի մեկ միավոր տրամադրել Արարատյան փողոց 44/7-1 հասցեն:
4. Օտարման գումարը համայնքի բյուջեյի համապատասխան հաշվեհամարին վճարելուց հետո սահմանված կարգով կնքել օտարման պայմանագիր:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ