Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 դեկտեմբերի 2018 թ.

ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վեդի քաղաքային համայնքի կադաստրային քարտեզի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Գերասիմ Վաղարշակի Ավետիսյանին պատկանող Վեդու քաղաքային համայնքի Ավետիք Իսահակյան փողոց թիվ 19 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզում 03-004-0065-0004 ծածկագիրը կրող, բնակելի կառուցապատման հողամասը համայնքի կադաստրային քարտեզագրման ժամանակ սխալ է գծվել, որի հորի համաձայն իրավունքի պետական գրանցումը կատարվել է սխալ գծապատկերով և կողմնային չափերով:

Հաշվի առվելով այն հանգամանքը, որ Գերասիմ Վաղարշակի Ավետիսյանին հատկացված 0.12 հա հողամասին կից առկա է ավել օգտագործվող 0.0386  հա հողամաս, որից 0.022 հա մակերեսով հողամասը գրանցվել է, իսկ 0.0166 հա մակերեսով հողամասը սխալ քարտեզագրման  հետևանքով բաց ե մանցել և չի գրանցվել սեփականության իրավունքի վկայականով, հիմք ընդունելով, որ 0.15386 հա բնակելի կառուցապատման հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, դրա նկատմամբ փաստացի տիրապետողի անհատույց սեփականության իրավունքի ճանաչումը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, 

Ղեկավարվելով «Համայնքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 117-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներով որոշում եմ.

1. Վեդի քաղաքային համայնքի Ավետիք Իսահակյան փողոց  թիվ 19 հասցեում գտնվող, Գերասիմ Վաղարշակի Ավետիսյանին պատկանող բնակելի կառուցապատման 0.1200հա մակերեսով օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.0386 հա մակերեսով չկառուցապատված  հողամասի  նկատմամբ, օրենքի ուժով անհատույց ճանաչել քաղաքացի Գերասիմ Վաղարշակի Ավետիսյանի /ծնված 15.07.1965թ. անձ. AK 0467807, տրված 18.03.2010թ. 025 կողմից/ սեփականության իրավունքը:

2. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:

3. Անշարժ գույքի միավորին` 03-004-0065-0004 ծածկագիրը կրող 0.1586 հա  մակերեսով հողամասին, որպես  անշարժ գույքի մեկ միավորի թողնել  ք.Վեդի, Ավետիք Իսահակյան փողոց  թիվ 19հասցեն:

4.  Առաջարկել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Մարզերի միավորված ստորաբաժանմանը  օրենքով սահմանված կարգով գրանցել քաղաքացի Գերասիմ Վաղարշակի Ավետիսյանի /ծնված 15.07.1965թ. անձ. AK 0467807, տրված 18.03.2010թ. 025 կողմից/ սեփականության իրավունքը սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ` տրամադրելով սեփականության իրավունքի գրանցման վկայական:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահան Նազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝60d6652f-948b-4da3-80c1-389736d903c7



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner