Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և <Նորմատիվ Իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝. 1.Հաստատել Վեդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը,աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1-2 հավելվածների: 2.ՈՒժը կորցրած ճանաչել Վեդի համայնքի ավագանու 2018 թվականի «Վեդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N57 որոշման N 1-2 հավելվածները: 3.Առաջարկել Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայությանպաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկ շաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին: 4.Սույն որոշման 1-ին և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: |