Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հունվարի 2019 թ.

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՍՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՌԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վեդու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի կողմից տրված եզրակացության համաձայն համայնքի կադաստրային քարտեզում  03-004-0113-0010 ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասում առկա շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված շենք-շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Օրինական հողամասին կից առկա է ավել օգտագործվող 0.01032 հա հողամասը չկառուցապատված է և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

Ղեկավարվելով «Համայնքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով. որոշում եմ`

1. Վեդու քաղաքային համայնքի Կասյան փողոց թիվ 18 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզում 03-004-0113-0010 ծածկագիրը կրող, բնակելի կառուցապատման 0.11 հա մակերեսով օրինական հողամասում առկա շենք-շինությունների նկատմամբ վերականգնել  քաղաքացիներ` Կատինա Վարդանի Սարգսյանի /ծնված 00.00.1936թ./, Գեղամ Հովհաննեսի Սարգսյանի /ծնված 22.09.1961թ./, Անահիտ Արշավիրի Սարգսյանի /ծնված 14.10.1964թ./, Էմին Գեղամի Սարգսյանի /ծնված 26.06.1984թ./, Կարինե Գեղամի Սարգսյանի /ծնված 01.10.1985թ./ և Հովհաննես Գեղամի Սարգսյանի  /ծնված 25.12.1988թ./ գույքային իրավունքները`ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:  

2. Վեդու քաղաքային համայնքի Կասյան փողոց թիվ 18 հասցեում գտնվող, 0.11 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.01032 հա հողամասը օրենքի ուժով ճանաչել քաղաքացիներ`Կատինա Վարդանի Սարգսյանի /ծնված 00.00.1936թ./, Գեղամ Հովհաննեսի Սարգսյանի /ծնված 22.09.1961թ./, Անահիտ Արշավիրի Սարգսյանի /ծնված 14.10.1964թ./, Էմին Գեղամի Սարգսյանի /ծնված 26.06.1984թ./, Կարինե Գեղամի Սարգսյանի /ծնված 01.10.1985թ./ և Հովհաննես Գեղամի Սարգսյանի  /ծնված 25.12.1988թ./սեփականության իրավունքը` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:    

3. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:

4. Անշարժ գույքի միավորին` 03-004-0113-0010 ծածկագիրը կրող 0.12032 հա  մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող շենք-շինություններին, որպես  անշարժ գույքի մեկ միավորի թողնել  ք.Վեդի, Կասյան  փողոց թիվ 18  հասցեն:

5.  Առաջարկել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի միասնական ստորաբաժանմանը օրենքով սահմանված կարգով գրանցել քաղաքացներ` Կատինա Վարդանի Սարգսյանի /ծնված 00.00.1936թ./, Գեղամ Հովհաննեսի Սարգսյանի /ծնված 22.09.1961թ./, Անահիտ Արշավիրի Սարգսյանի /ծնված 14.10.1964թ./, Էմին Գեղամի Սարգսյանի /ծնված 26.06.1984թ./, Կարինե Գեղամի Սարգսյանի /ծնված 01.10.1985թ./ և Հովհաննես Գեղամի Սարգսյանի /ծնված 25.12.1988թ./ սեփականության իրավունքը սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ` տրամադրելով սեփականության իրավունքի գրանցման վկայական:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահան Նազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝cae86eb4-3eae-41bb-9b46-e7f8302ad58f



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner