Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 532
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2020 թվականի N 532

ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ` ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով, որ Վեդի համայնքի Արարատյան փողոցի թիվ 42/23 հասցեում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ընդգրկված չէ համայնքային սեփականության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում և շինության պահպանումը բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, այն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Հողային Օօրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված ցանկում, հիմք ընդունելով ինքնակամ կառույց իրականացնող անձի գրավոր դիմումը որոշում եմ՝

1. ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում Էդիկ Աղասու Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն ճանաչված Արարատյան փողոցի թիվ 42/23 հասցեում գտնվող 0.0020հա հողամասը և 15.89 քմ առևտրի սրահը վարձակալության իրավունքով տրամադրել Էդիկ Աղասու Հակոբյանին:

2. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող Արարատյան փողոցի թիվ 42/23 հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալության ժամկետը սահմանել 99 տարով` տարեկան 5000 ՀՀ դրամ վարձավճարով, որից 1000 ՀՀ դրամ հողի վարձավճար, 4000 ՀՀ դրամ առևտրի սրահի վարձավճար:

3. Պարտավորեցնել քաղաքացի` Էդիկ Հակոբյանին սահմանված կարգով համայնքապետարանի հետ կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner