Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 97 հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն, 12.04.2001թ. թիվ 286, 10.03.2005թ, թիվ 314-Ն և 30.11.2006թ. թիվ 1726-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով Վեդու քաղաքային համայնքի ավագանու 11.09.2012թ արտահերթ նիստի թիվ 5 և 23.01.2013թ հերթական նիստի թիվ 1 արձանագրությունները որոշում եմ.
1. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն, առանձնացնել 0.060 հա մակերեսով հողամաս, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավորի, տրամադրելով ք.Վեդի, Արտաշես Նազարյան փողոց թիվ 5 հասցեն:
2. Համայնքի գլխավոր հատակագծի համաձայն 0.060 հա հողամասի նպատակային նշանակությունը և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական նշանակության վարելահողերից փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի: