Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 533
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2020 թվականի N 533

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ /ԲԱԺՆԵՄԱՍ/ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԲԱՆԿՈՒՄ ԳՐԱՎ ԴՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Արարատի մարզի Վեդու համայնքապետարան է դիմել նույն համայնքի Պուշկին 1 շենքի 20/1 բնակարանի բնակիչ՝ Կարեն Սերյոժայի Սարգսյանը իր անչափահաս որդիների անվամբ <Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի> շրջանակներում անշարժ գույք կամ բաժնեմաս ձեռք բերելու և բանկում գրավ դնելու թույլտվություն ստանալու խնդրանքով.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47 և 52 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության 36 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անչափահասների իրավունքները խախտված չեն որոշում եմ.   

1. Թույլատրել քաղաքացի՝ Կարեն Սերյոժայի Սարգսյանին /ծնված 02.10.1985թ., նույն. քարտ 005923974, ք.Վեդի, Պուշկինի 1 շենք, բն. 20/1/ և Լուսինե Նորիկի Ռուստամյանին /ծնված 31.08.1989թ. ք.Վեդի, Պուշկինի 1 շենք, բն. 20/1/ իրենց անչափահաս որդիների անվամբ ձեռք բերել և գրավադրել Պուշկինի 1 շենք, բն. 31 հասցեում գտնվող անշարժ գույքի անչափահաս որդիների՝ Ալեն Կարենի Սարգսյանին /ծնված 08.06.2010թ. ծննդյան վկայական ԱԲ թիվ 052791/ և Էրիկ Կարենի Սարգսյանին /ծնված 31.10.2014թ. ծննդյան վկայական ԱԲ թիվ 369408/ պատկանող անշարժ գույքը /բաժնեմասը/ գրավով ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատճաշ կարգով կատարելու դեպքում գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելուն համաձայնություն տալու իրավունքով, մնացած պայմանները սեփական հայեցողությամբ որոշելու իրավասությամբ:

2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Ա.Սարոյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner