Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 677
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2019 թվականի N 677

ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՌԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ համայնքի կադաստրային քարտեզում 03-004-0022-0026 ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասում առկա շինությունը կառուցվել է մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը, սակայն դրա նկատմամբ չի պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված շինությունը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Օրինական հողամասին կից առկա ավել օգտագործվող 0.030 հա հողամասը չկառուցապատված է և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

Ղեկավարվելով «Համայնքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն և 18.05.2006թ. <Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին> 912-Ն որոշումների  դրույթներով.  որոշում եմ`

1. Վեդու քաղաքային համայնքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզում 03-004-0022-0026 ծածկագիրը կրող, բնակելի կառուցապատման 0.20 հա մակերեսով օրինական հողամասում առկա շենք-շինությունների նկատմամբ վերականգնել քաղաքացի` Վահան Վաղոյի Մելոյանի /ծնված 14.08.1970թ./ գույքային իրավունքները`սեփականության իրավունքով:

2. Վեդի քաղաքային համայնքի Արամ Եղյան փողոց 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող, 0.20 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.03 հա հողամասը օրենքի ուժով ճանաչել քաղաքացի` Վահան Վաղոյի Մելոյանի /ծնված 14.08.1970թ./ սեփականության իրավունքով:   

3. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:

4. Անշարժ գույքի միավորին` 03-004-0022-0026 ծածկագիրը կրող 0.23 հա  մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող շինությանը, որպես անշարժ գույքի մեկ միավոր թողնել ք.Վեդի, Արամ Եղյան փողոց 1-ին նրբանցք թիվ 2  հասցեն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner