Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 531
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հոկտեմբերի 2020 թվականի N 531

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <Քաղաքացիական օրենսգրքի> 188-րդ հոդվածի պահանջով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին> 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շենք-շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության <Հողային օրենսգրքի> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոների էական խախտումներով, կառույցների պահպանելը չեն խախտում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. հիմք ընդունելով քաղաքացու  դիմումը որոշում եմ՝

1. Վեդի համայնքի Նար Դոսի փողոց թիվ 17 հասցեում գտնվող ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Զոյա Վարդանի Պետրոսյանին, Գարիկ Պետրոսի Պետրոսյանին, Գոհար Պետրոսի Պետրոսյանին և Քրիստինե Պետրոսի Պետրոսյանին պատկանող 0.13767 հա հողամասում կառուցված 134.70 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունները ճանաչել օրինական:

2. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 2-րդ բաժնի 22-րդ կետի ա և բ ենթակետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն օրինականացման գումար սահմանել` օժանդակ շինության համար 84.9 X 1300 = 110370, լողավազանի համար 39.2X1300=50960, շինության համար 3.6 X 1300 = 4680 և պարիսպի համար 7.0 X 1300 = 9100 ընդամենը 175 110 ՀՀ դրամ:

3. Զոյա Վարդանի Պետրոսյանի, Գարիկ Պետրոսի Պետրոսյանի, Գոհար Պետրոսի Պետրոսյանի և Քրիստինե Պետրոսի Պետրոսյանի կողմից 2-րդ կետում նշված օրինականացման համար վճարման ենթակա գումարը, սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում Վեդու քաղաքային համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner