Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի թիվ 1317-Ն պահանջներով որոշում եմ՝
1. Վեդու քաղաքային համայնքի Կասյան փողոց թիվ 5/1 հասցեում, Տիգրան Մինասյանին նկուղային հարկով բնակելի տուն, ավտոտնակ, օժանդակ շինություններ և պարիսպ կառուցելու նպատակով տրամադրել շինարարության թույլտվություն:
2. Շինարարության թույլտվությունը տրամադրել 2 տարի ժամկետով:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազը երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք: