Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 298
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2019 թվականի N 298

ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՌԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վեդու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի կողմից տրված եզրակացության համաձայն համայնքի կադաստրային քարտեզում  03-004-0069-0008 ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասում առկա շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը, սակայն դրանց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված շենք-շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Օրինական հողամասին կից առկա է ավել օգտագործվող 0.02355 հա հողամասը չկառուցապատված է և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

Ղեկավարվելով «Համայնքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի և  Հայաստանի Հանրապետության կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով. որոշում եմ`

1. Վեդու քաղաքային համայնքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզում 03-004-0069-0008 ծածկագիրը կրող, բնակելի կառուցապատման 0.07 հա մակերեսով օրինական հողամասում առկա շենք-շինությունների նկատմամբ վերականգնել քաղաքացիներ` Քաջիկ Վազգենի Ղազարյանի /ծնված 21.04.1955թ./, Պամելա Մուրադի Ղազարյանի /ծնված 10.01.1958թ./, Արման Քաջիկի Ղազարյանի /ծնված 16.10.1979թ. և Մարինե Քաջիկի Ղազարյանի /ծնված 10.11.1981թ./ գույքային իրավունքները`ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:  

2. 0.07 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.02355 հա հողամասը օրենքի ուժով ճանաչել քաղաքացիներ`Քաջիկ Վազգենի Ղազարյանի /ծնված 21.04.1955թ./, Պամելա Մուրադի Ղազարյանի /ծնված 10.01.1958թ./, Արման Քաջիկի Ղազարյանի /ծնված 16.10.1979թ./ և Մարինե Քաձիկի Ղազարյանի /ծնված 10.11.1981թ./ սեփականության իրավունքը` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:    

3. Հողամասում առկա ինքնակամ կառուցված 24.60քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական: ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման պահանջների համաձայն օրինականացման գումար սահմանել 32000 ՀՀ դրամ: Քաջիկ Վազգենի Ղազարյանի, Պամելա Մուրադի Ղազարյանի, Արման Քաջիկի Ղազարյանի և Մարինե Քաջիկի Ղազարյանի  կողմից օրինականացման համար վճարման ենթակա գումարըսույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրյա ժամկետում Վեդու քաղաքային համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:

5. Անշարժ գույքի միավորին` 03-004-0069-0008 ծածկագիրը կրող 0.09355հա  մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող շենք-շինություններին, որպես անշարժ գույքի մեկ միավոր տրամադրել ք.Վեդի, Կոմիտասի փողոց 1-ին նրբանցք թիվ 7  հասցեն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner