Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 257
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2018 թվականի N 257

2018Թ. ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ԺԱՄԸ 15:00 ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի պահանջներով որոշում եմ.

2018թ. ապրիլի 27-ին ժամը 15:00-ին հրավիրել ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով.

1.   Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի 2017թ. կատարողականը հաստատելու մասին:

/Զեկ. Լ.Դալլաքյան/

2. Վեդու համայնքապետարանի 2018 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման վերաբերյալ հաղորդումը  հաստատելու մասին:

/Զեկ. Ա.Ավետիսյան/

3. Վեդու քաղաքային համայնքի բնակիչներին հողի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին:

/Զեկ. Ա.Գևորգյան/

4. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Արարատյան փողոցին հարող տարածքից  0.0172հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու և վարձավճար սահմանելու մասին:

/Զեկ. Վ.Նազարյան/

5. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, Արարատյան փողոց 62-7 հասցեում գտնվող 03-004-0075-0127 ծածկագիրը կրող 0,00952հա մակերեսով, բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: 

/Զեկ. Վ.Նազարյան/

6. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, Թումանյան փողոց 21 հասցեում գտնվող 0.02հա մակերեսով, բնակավայրի այլ հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:

/Զեկ. Վ.Նազարյան/

7. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, Արարատյան փողոց 54/9-1հասցեում գտնվող 03-004-0087-0080 ծածկագիրը կրող 0,00388 հա մակերեսով, բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:

/Զեկ. Վ.Նազարյան/

8. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, Ա.Բարսեղյան  փողոց 44 հասցեում գտնվող 0.01574հա մակերեսով, բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:

/Զեկ. Վ.Նազարյան/

9. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, Կասյան փողոց 26/9-7հասցեում գտնվող 0.004հա մակերեսով, բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:

/Զեկ. Վ.Նազարյան/

10. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, Արարատյան փողոց 64/1 հասցեում գտնվող 0.00877հա մակերեսով, բնակավայրի հասարակական կառուցապատման  հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:

/Զեկ. Վ.Նազարյան/

11. Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, 0458-0001 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 0.5հա մակերեսով, հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:

/Զեկ. Վ.Նազարյան/


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner