Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և 2011թ. դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, որոշում եմ
1. Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից, սույն որոշմանը կից հողամասի հատակագծի համաձայն, առանձնացնել 0.00762 հա մակերեսով հողամաս, որպես անշարժ գույքի առանձին գույքային միավորի, տրամադրելով ք.Վեդի Ս.Կասյան փողոց 26/19-7 հասցեն:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: