|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2020 թվականի N 486 |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻՑ ԲԱՐՁԱՐԺԵՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով հողի սեփականատեր Գառնիկ Կամսարի Չիչոյանի դիմումը այն մասին, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.63 հա վարելահողի վրա հիմնել է կորիզավոր /0.33 հա ծիրան, 0.3 հա դեղձ/ որոշում եմ՝ 1. Թույլատրել Վեդի համայնքի բնակիչ Գառնիկ Կամսարի Չիչոյանին սեփականության իրավունքով պատկանող 365-001 ծածկագրով 0.63 հա վարելահողը ցածրարաժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավորի /0.33 հա ծիրան, 0.3 հա դեղձ/ և ենթարկել համապատասխան գրանցման:
2. Սույն որոշման մեկ օրինակը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման և հաշվառման միասնական ստորաբաժանում հողատեսքի փոփոխության գրանցում և հաշվառում կատարելու:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|