Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 489
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N 489

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման 5-րդ բաժնի 29-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> 731-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված 31,6 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.

1․ Վեդի  համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման հողամասում կառուցված 31,6քմ մակերեսով ինքնակամ կառուցված ավտոտնակի նկատմամբ ճանաչել Վեդի  համայնքի սեփականության իրավունքը:

2. Ինքնակամ կառուցված ավտոտնակը ճանաչել օրինական` համաձայն սույն որոշմանը կից օրինական ճանաչված կառույցի և առանձնացված հողամասի հատակագծի:

3. Օրինական ճանաչված 53,99 քմ  մակերեսով ավտոտնակին և զբաղեցրած 0,00361 հա հողամասին տրամադրել ք.Վեդի, Արարատյան փողոց թիվ 43-22 հասցեն: 

4. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ կետի, 35-րդ կետի գ ենթակետով սահմանված կարգի և արժեքների համաձայն օրինականացման գումար սահմանել` հողամասի համար 0,00316 x 1242 = 39248 ՀՀ դրամ , շինության  համար 53,99 x 1300 = 70190 ՀՀ դրամ ընդամենը 109435 ՀՀ դրամ: Նշված անշարժ գույքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին Արմեն Սերյոժայի Գրիգորյանին:

 

5. Արմեն Սերյոժայի Գրիգորյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30 օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վաճառքի գինը ենթակա է մուծման Վեդի համայնքի բյուջեի 900 425 102 143 հաշվեհամարին:  Սահմանված կարգով և ժամկետում վաճառքի գինը չվճարելու դեպքում 5  աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ, թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner