Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 147
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 622
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2019 թվականի N 622

ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՌԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ համայնքի կադաստրային քարտեզում 03-004-0030-0034 ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասում առկա շինությունը կառուցվել է մինչև 2001թ.-ի մայիսի 15-ը, սակայն դրա նկատմամբ չի պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, նշված շինությունը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք: Օրինական հողամասին կից առկա ավել օգտագործվող 0.00793 հա հողամասը կառուցապատված չէ և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

Ղեկավարվելով «Համայնքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն  որոշումների  դրույթներով.  որոշում եմ`

1. Վեդու քաղաքային համայնքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզում 03-004-0030-0034 ծածկագիրը կրող, բնակելի կառուցապատման 0.20 հա մակերեսով օրինական հողամասում առկա շենք-շինությունների նկատմամբ վերականգնել քաղաքացիներ` Վոլոդյա Ռաֆիկի Սահակյանի /ծնված 01.12.1959թ./, Կարինե Սուրիկի Սարոյանի /ծնված 26.11.1960թ./, Օգսեն Վոլոդյայի Սահակյանի /ծնված 22.03.1984թ./, Եվգինե Վոլոդյայի Համբարձումյանի /ծնված 03.04.1986թ./ Հերմինե Վոլոդյայի Սահակյանի /ծնված 06.10.1989թ./ գույքային իրավունքները`ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:  

2. 0.20 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.00793 հա հողամասը օրենքի ուժով ճանաչել քաղաքացիներ`Վոլոդյա Ռաֆիկի Սահակյանի /ծնված 01.12.1959թ./, Կարինե Սուրիկի Սարոյանի /ծնված 26.11.1960թ./, Օգսեն Վոլոդյայի Սահակյանի /ծնված 22.03.1984թ./, Եվգինե Վոլոդյայի Համբարձումյանի /ծնված 03.04.1986թ./ Հերմինե Վոլոդյայի Սահակյանի /ծնված 06.10.1989թ./ սեփականության իրավունքը` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:    

3.  Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:

4. Անշարժ գույքի միավորին` 03-004-0030-0034 ծածկագիրը կրող 0.20793հա  մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող շենք-շինություններին, որպես  անշարժ գույքի մեկ միավոր տրամադրել ք.Վեդի, Կոմիտասի փողոց թիվ 12  հասցեն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner