Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 679
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2019 թվականի N 679

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետեր,  <<Հողի հարկի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին,<<Գույքահարկի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ,<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների պահանջներով

1. ՀՀ Վեդու համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Ռազմիկ Սրապիոնի Արթենյանը հանդիսանալով հողի հարկ և գույքահարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով և <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <բ> ենթակետի հիմքով Վեդու համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի և հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն ԵՀՍԳԲ բաժնի կողմից տրամադրված <<Գույքահարկի մասին>> և <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված հողի հարկով և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրամադրված հողատարածքների, շինությունների և փոխադրամիջոցների հաշվառման ու գնահատման տվյալների` Վեդու համայնքում գտնվող հողը և գույքը, հանդիսանում են Ռազմիկ Սրապիոնի Արթենյանի սեփականությունները, ինչը, <<Հողի հարկի մասին>> և <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքներով հանդիսանում են հարկվող օբյեկտներ: Գույքահարկի համար վճարման ենթակա գումարը կազմում է 2.030.872/երկու միլիոն երեսուն հազար ութ հարյուր յոթանաուներկու/ ՀՀ դրամ և հողի հարկի համար վճարման ենթակա գումրը կազմում է 52.500/հիսուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 3-ին հոդվածի` գույքահարկ վճարողներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների:   Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:    Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ օրենքի,   <<Հողի հարկի մասին>>  ՀՀ օրենքի 1-ին, <<Գույքահարկի մասին>>  ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 13-րդ,<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

                                                                     ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 

1. Ռազմիկ Սրապիոնի Արթենյանից հօգուտ Վեդու քաղաքային համայնքի  բյուջե գանձել  2.030.872/երկու միլիոն երեսուն հազար ութ հարյուր յոթանաուներկու/ ՀՀ դրամ որպես գույքահարկի գումար և 52.500/հիսուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ որպես հողի հարկի գումար: 

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վեդու քաղաքային համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։  

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վեդու   համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner