Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների. որոշում եմ՝
1. <<ՎԵԴԻ ՔԱՂԱՔԻ ԳԱՅԻ 5/18 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՄԽԻԹԱՐ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ 20 ՔՄ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> համայնքի ղեկավարի 18.06.2007թ. թիվ 198/Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ - Քաղաքացի Մխիթար Սերյոժայի Մելքոնյանին պարտավորեցնել Վեդու համայնքապետարանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր և կառուցապատումն իրականացնել սահմանված կարգով հաստատված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ- Կառուցապատման իրավունքով հատկացվող 0.002 հա հողամասին, որպես անշարժ գույքի մեկ միավոր տրամադրել Գայի փողոց 2/14 հասցեն և գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոխել բնակավայերի հասարակական կառուցապատման հողերի: