ՋՏ ԾԻԳ ՊՀ պարտավորվում է Ոռոգման համակարգի արդիականցման ծրագրի շրջանակներում Վեդի համայնքում ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգման շինարարական աշխատանքներ կատարել, որի ընդհանուր արժեքի 90 տոկոս ֆինանսավորումը կատարվում է ծրագրի միջոցով, իսկ 10 տոկոսը պետք է ապահովի համայնքը:
Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Զարգացման Բանկի միջև կնքված Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի պահանջներից է՝ վերականգնվող ոռոգման ներտնտեսային ցանցերի սեփականատեր համայնքները պետք է կատարեն 10 տոկոս համաֆինանսավորում, որը պետք է ներկայացվի ավագանու հաստատմանը: Ծրագրի իրականացման համաֆինանսավորման 10տոկոսը ըստ հաստատված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմում է 7624400 դրամ:
Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 42-րդ կետով համայնքի ավագանին որոշում է
Թույլատրել կատարելու Ոռոգման համակարգի արդիականցման ծրագրի շրջանակներում Վեդի քաղաքային համայնքում ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ 7 624 400 ՀՀ դրամ համաֆինանսավորումը: