Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 115
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, +(374)60881111, vedimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2019 թվականի N 115

ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՈՒԲՈՒՇԿԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վեդու քաղաքային համայնքի կադաստրային քարտեզի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Արմեն Հերմիկի Մկրտչյանին պատկանող Վեդի քաղաքային համայնքի Ալեքսանդր Գուբուշկինի փողոց թիվ 12 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզում 03-004-0118-0007 ծածկագիրը կրող, բնակելի կառուցապատման հողամասի իրավունքի պետական գրանցումը կատարվել է սխալ մակերեսով, հաշվի առվելով այն հանգամանքը, որ գրանցված 0.068 հա հողամասին կից առկա է ավել օգտագործվող 0.00025 հա հողամաս, որը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, դրա նկատմամբ փաստացի տիրապետողի անհատույց սեփականության իրավունքի ճանաչումը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով որոշում եմ.

1. Վեդու քաղաքային համայնքի Ալեքսանդր Գուբուշկինի փողոց  թիվ 12 հասցեում գտնվող, 0.068 հա բնակելի կառուցապատման օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.00025հա մակերեսով չկառուցապատված  հողամասի  նկատմամբ, օրենքի ուժով անհատույց սեփականության իրավունքով ճանաչել քաղաքացի Արմեն Հերմիկի Մկրտչյանի /ծնված 14.10.1983թ. / սեփականության իրավունքը:

2. Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով:

3. Անշարժ գույքի միավորին` 03-004-0118-0007 ծածկագիրը կրող 0.06825հա մակերեսով հողամասին, որպես  անշարժ գույքի մեկ միավորի թողնել  ք.Վեդի, Ալեքսանդր Գուբուշկինի փողոց  թիվ 12 հասցեն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner