Ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի պահանջով ավագանին որոշում է.
Վեդու քաղաքային համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 18-ի <ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ> թիվ 60 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ սուբվենցիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող բառից հետո <Վեդի համայնքի Թումանյան 3, 3/1, 3/2 ,3/3 և Արարատյան 41 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում և Թումանյան 3, 3/1, 3/2 ,3/3 բազմաբնակարան շենքերի բակի բարեկարգում> բառերը ընթերցել հետևյալ կերպ <Վեդի համայնքի Կասյան 26/9 և Գայի 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում> հայտը: