Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վեդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 55
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վեդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ,ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և <Իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Վեդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը,աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N N 1-2 հավելվածների:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Վեդի համայնքի ավագանու 2017թվականի «Վեդու համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը,աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N56 որոշման N N 1-2 հավելվածները:

3.Առաջարկել Վեդի համայնքի ղեկավարին՝ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում  համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:

4.Սույն որոշման1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.59 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան փ., շ. 6
+(374)60881111
vedimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53234581@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner